Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43)
Սկավառակաձև միջային մահիկ (կլինիկական դեպք)
Ներածություն: Սկավառակաձև միջային մահիկը չափազանց հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է (0.1–0.3%): Առ այսօր գրականության մեջ նմանատիպ միայն 24 դեպք է նկարագրված: Այս զեկույցում մենք ներկայացնում ենք սկավառակաձև միջային մահիկի կլինի-կական առաջին դեպքը Հայաստանում: Հիվանդը ստացել է արդյունավետ բուժում ծնկան հոդի արթրոսկոպիկ վիրահատության եղանակով, որի արդյունքում հեռացվել է միջային մահիկի ավելորդ հատվածը:
Կլինիկական դեպք: Երեսուն տարեկան կինը ներկայացել է հիվանդանոց աջ ծնկան հոդի այտուցով և ցավերով: Ցավերի բնույթը` բութ, առաջացել էին ութ ամիս առաջ և տեղակայվում էին ծնկան հոդի միջային հատվածում: Ցավերը հատկապես ուժգնանում էին աստիճաններ բարձրանալիս կամ կքանստած դիրքից ուղղվելու ժամանակ: Անամնեզում որևէ վնասվածք կամ ցավ մյուս հոդերում հիվանդը չէր նշում:
Կլինիկական հետազոտության արդյունքում քառագլուխ մկանը փոքր-ինչ ատրոֆիկ է: Աջ ծնկան հոդի տարածումը լիովին պահպանված էր, սակայն ցավեր էին առաջանում ծնկան հոդը 110 աստիճանից ավել ծալելու, ինչպես նաև կքանստած դիրքից բարձրանալու ժամանակ: ՄՌՇ-ի նկարի վրա հայտնաբերվեց սկավառակաձև միջային մահիկ:
Վիրահատություն: Հիվանդի աջ ծնկան հոդի արթրոսկոպիկ ռեվիզիա. հայտնաբերվեց սկավառակաձև միջային մահիկ, որն ամբողջությամբ ծածկել էր ոլոքի աճառային մակերեսը: Մահիկը ինտակտ էր, չպատռված, առանց որևէ աննորմալ կպումների: Կատարվեց մահիկի մասնակի հատում ռեզեկցված ծայրերը մշակվեցին սառն աբլյացիայի եղանակով, և մահիկը ստացավ նորմալ անատոմիական տեսք:
Հետվիրահատական վերքերն ապաքինվեցին առանց բարդությունների. հիվանդի ծնկան հոդը դարձավ անսիմպտոմ:
Քննարկում: Չնայած այն փաստին, որ գոյություն չունի սկավառակաձև միջային մահիկի առաջացման պատճառի որևէ հիմնավորված սաղմնաբանական գիտական բացատրություն, ոմանք այն բնածին արատ են համարում. մյուսները կարծում են, թե այն առաջանում է մահիկի գերշարժման հետևանքով:
![]() |
![]() |
| Նկար 1 Նկար 2 | Նկար 3 Նկար 4 |
Սկավառակաձև միջային և կողմնային մահիկների կլինիկական պատկերները տարբերվում են: Առավել հաճախ սկավառակաձև միջային մահիկի սիմպտոմները և կլինիկական պատկերը նմանեցվում են կողմնային մահիկի պաթոլոգիային` սովորաբար պատռվածքին:
Վիրահատական միջամտության մոտեցումները տարբեր են` կախված սկավառակաձև միջային մահիկի տեսակից: Արթրոսկոպիկ գործողությունները բավականին հաջող են, և տեխնիկական տեսանկյունից մահիկի պատռվածքի հատման համեմատ ավելի շատ հմտություններ են պահանջում. սա բացատրվում է ավելի երիտասարդ տարիք և ամուր հոդեր ունենալու և արթրոսկոպիկ գործիքները կիրառելու համար ավելի քիչ տեղ ունենալու հետ: Վիրահատական բուժման սկզբունքները ներառում են ավելորդ մասի մասնահատում, ձևափոխում և մահիկի հեռացում ամբողջությամբ: Ավելի հաջող տեսադաշտ ունենալու համար մահիկի ամբողջությամբ հեռացումն իրականացվում է սկսած վերջինիս առաջային եղջյուրից:
29.10.2010 Կարդացեք նաև
Տեխնիկական առաջընթացի դարաշրջանում ճանապարհատրանսպորտային և արտա-դրական վնասվածքների աճին զուգընթաց գրանցվում է երկար խողովակավոր ոսկրերի կոտրվածքների հաճախականության բարձրացում...
28.10.2010 Հոդերի փափուկ հյուսվածքների վնասվածքների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունեն գործիքային հետազոտության տվյալները: Վերջին ժամանակներս մեր պրակտիկայում ներդրվել է խոշոր հոդերի...
Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...
26.10.2010 Ոսկրաբորբը վերջին տարիներին որպես բարդություն համեմատաբար ավելի քիչ է հանդիպում մեր պրակտիկայում` կապված քիչ հանդիպող հրազենային վնասվածքների, բաց և փակ կոտրվածքների բուժման...
25.10.2010 Մեր հիվանդանոցում, որը համարվում է Շիրակի մարզի բազմապրոֆիլ վիրաբուժական կենտրոն` կատարվում են բազմաթիվ, երբեմն էլ մեծ ծավալի վիրահատություններ: Հիվանդի վերջնական բուժական կամ վիրահատական...
22.10.2010 Հայաստանում վնասվածքաբանական-օրթոպեդիկ պրակտիկայում սրունք-թաթային հոդի (ՍԹՀ) արթրոսկոպիան դեռևս չի ստանում անհրաժեշտ տարածում: Մինչ այժմ Հայաստանում տպագրվող պարբերականներում...
21.10.2010 Ներհոդային կոտրվածքների ժամանակ հետվնասվածքային արթրոզն ամենահաճախ հանդիպող մնացորդային բարդույթներից է, մասնավորապես ծնկահոդի դեպքում: Մարդու օրգանիզմում ծնկահոդն ամենածանրաբեռնված...
20.10.2010
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

